20:15 , 23 հուլիս, 2016
Newmag.am-ը գրում է.
Աﬔնավատն այն է, որ բոլորին մշտապես օգնության հասնող մարդկանց անգամ մոռանում են շնորհակալություն հայտնել, չէ՞ որ արդեն ﬕ քանի անգամ ինչ-որ բան խնդրելով ու ստանալով, սկսում ես կարծել, որ այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ հնարավոր չէր: Մարդիկ, ովքեր չեն կարողանում ասել «ոչ», առաջին հայացքից թվում են կենսուրախ, պատրաստակամ, ﬕշտ ժամանակ ունեն լսելու և օգնության հասնելու: Բայց բավական է նրանց տեսնել իրենց «թուլության» պահին և կհասկանաք, որ նրանք սարսափելի հոգնած ու հյուծված են, ապրում են ոչ թե իրենց կյանքով, այլ ուրիշների, իրականացնում են ոչ թե իրենց երազանքները, այլ ընկերների, բարեկաﬓերի և բոլոր նրանց, ովքեր աﬔն պարագայում հույս են դնում նրանց օգնության վրա: Եվ ուրեﬓ, ինչ անել, եթե դուք էլ եք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր չեն կարողանում ﬔրժել, երբ իրենց որևէ բան են խնդրում: Ինչպե՞ս դուրս գալ այդ շղթայից՝ հնարավորինս քիչ կորուստներով:
Դուք և բոլոր ﬓացած մարդիկ ունեք հավասար քանակությամբ ժամանակ, էներգիա ու ռեսուրսներ: Եվ ժամանակի լավ կամ վատ պլանավորումը ﬔզնից յուրաքանչյուրի գործն է: Եթե դուք այնպես եք պլանավորել ձեր ժամանակը, որ որոշ չափով ազատ ժամանակ ունեք հանգստի և ինքներդ ձեզ համար, դա ձեզ չի պարտավորեցնում այն հատկացնել ուրիշներին, եթե նրանք պնդում են, որ չեն հասցնում իրենց գործերը: Մարդիկ պարզապես սովորում են հույս դնել ուրիշների վրա, եթե կա նման հնարավորություն: Երբեﬓ դա կարող է լինել պարտականություններից խուսափում, երբեﬓ պարզապես ինչ-որ ﬔկի ուսին հենվելու ցանկություն: Երկրորդ բանը, որ հարկավոր է հիշել, այն է, որ դժբախտություններն ու անհաջողությունները բոլոր մարդկանց մոտավորապես նույն չափաքանակով են բաժին հասնում: Պարզապես մարդկանց ﬕ մասը իր խնդիրներն ինքնուրույն է լուծում, իսկ մյուս մասը փաթաթում է այդ խնդիրները ուրիշների վզին: Մի մոռացեք նաև այս «հավասարության մասին» և գուցե ձեզ ավելի պակաս պարտավորված կզգաք: Եվ այսպես, փորձենք հասկանալ.
Իսկ ի՞նչ է լինում այն ժամանակ, երբ դուք քաղաքում չեք, երբ դուք հիվանդ եք: Այդ մարդիկ ինչ-որ կերպ գլուխ են հանում, չէ՞: Նույնը կլինի նաև այն դեպքում, երբ դուք պարզապես ﬔրժեք նրանց: Ձեր օգնությանը դիﬔլը նրանց ավելի հարմար է, նրանց, բայց ոչ ձեզ: Եվ եթե դուք այդ օգնությունը ցուցաբերելու եք ձեր կարևոր գործերի, ժամանակի, առողջության, ընտանիքի հետ շփման հաշվին, ապա համաձայնվելուց առաջ, ﬕանշանակ, արժե մտածել:
Բոլորին դուր գալ, բոլորին ուրախացնել, չնեղացնել պարզապես անհնար է, եթե դուք չեք ուզում կորցնել ձեր անհատականությունը՝ ձեր ժամանակի ու երազանքների հետ ﬕասին: Եթե կարծում եք, որ ձեզ կգնահատեն ու կսիրեն այն բանի համար, որ դուք այդպես նվիրված եք բոլորին, ապա պարզապես խաբում եք ինքներդ ձեզ: Յուրաքանչյուր մարդ ունի իր առաջնահերթությունները, և մարդկանց համար աﬔնակարևոր բանը չի կարող լինել ձեզ անդադար շնորհակալ լինելը: Վաղ թե ուշ, ինչ-որ պահի դուք ձեզ չգնահատված ու անտեսված կզգաք: Եվ համընդհանուր սեր ﬕայն ձեր անձնազոհության հաշվին դուք չեք վայելի:
Մի կարծեք, որ ﬔկ անգամ ﬔրժելով՝ դուք կվիրավորեք դիմացինին ու կփչացնեք նրա հետ հարաբերությունները: Ձեր ﬔրժումը ուղղված է խնդրանքին, այլ ոչ թե մարդուն: Բացատրեք դա նրան, ասացեք, որ այս պահին պարզապես ի վիճակի չեք կատարելու նրա խնդրանքը: Քաղաքավարի եղեք ու ջերմ խոսեք, բայց ձեր ﬔրժման ﬔջ հաստատուն եղեք: Դուք ﬔրժում եք ոչ թե ձեր հարաբերությունները, այլ տվյալ խնդրանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ