19:29 , 23 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական գվարդիայի 283 անդամի, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ` հայտնում է BBC-ն:
Գվարդիան, որը կազմված է առնվազն 2500 զինծառայողից, տեղակայված է Անկարայի նախագահի պալատում: CNN Turk-ի տեղեկություններով՝ իշխանությունները 300 մարդու կալանքի թույլտվություն են տվել, առայժմ հասցրել են ձերբակալել նրանց, ովքեր գտնվել են մայրաքաղաքում: