- Մատուցվում է:20 րոպե անց
- Նախն. ժամանակ:30-40 րոպե
- Պատրաստման ժամանակ:25 րոպե
Բաղադրիչներ
- միս խոզի - 1 կգ (կամ խոզի ու տավարի մսի խառնուրդ, կամ խոզի ու հավի մսի խառնուրդ)
- սոխ - 2 հատ
- հաց սպիտակ - 1/4 հատ (բատոն)
- կաթ - 100 մլ
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 6 :
Կոտլետի խճողակի պատրաստելու համար ցանկալի է միմյանց խառնել տարբեր տեսակի մսատեսակներ (խոզի ու տավարի, կամ խոզի ու հավի), քանի որ այդպես կոտլետներն առավել համեղ են ստացվում:
Միսը ջլահան ենք անում և թաղանթը հեռացնում։
- Ցանկալի է միսը մսաղացով 2-3 անգամ աղալ (հեշտ աղալու համար այն պետք է նախապես սառեցնել)։
Խճողակի մեջ հաց ենք ավելացնում, որը նախապես փափկեցնում ենք կաթի մեջ: Այնուհետև զանգվածին ենք ավելացնում սոխը:
- Որպեսզի կոտլետները հաջող ստացվեն, լավ կլինի ձեռքով հունցենք, իսկ կոտլետներ ձևավորելիս` մի քանի անգամ ձեռքից-ձեռք գցենք (ձեռքերը պետք է ջրի մեջ թրջել, որպեսզի խճողակը ձեռքերին չկպչի)։
Կոտլետներ պատրաստելուց առաջ միսը պատում ենք պաքսիմատով: Կոտլետների մեջ լավ կլինի ձու չավելացնել, որպեսզի վերջինս ձիգ չլինի։
Ավելի հյութեղ կոտլետներ ստանալու համար խճողակի մեջ կարող եք նաև գազար, սխտոր, դդմիկ, կամ կարտոֆիլ ավելացնել, որոնք պետք է նախապես բլենդերով մանրեցնել 
