Որպեսզի երկրում փոփոխություններ լինեն, պիտի ի հայտ գա մի նոր շարժում


08:49 , 23 հուլիս, 2016
Որպեսզի երկրում փոփոխություններ լինեն, պիտի ի հայտ գա մի նոր շարժում, որն իր ներսում կունենա այլ հարաբերություններ, այլ արժեքներ, այլ բարոյականություն, այլ կազմակերպվածություն, այլ կառավարում: Այդ շարժումն իրենից պիտի ներկայացնի ապագա պետության մոդելը, մանրակերտը, որում տեղ չպիտի ունենան մեր իրականության բացասական դրսևորումները: Եթե դա չկա, ապա հնարավոր իշխանափոխությունից հետո լավագւյն դեպքում կունենանք նույն վիճակը: