Խրթխրթան չիփսեր` լավաշից. բաղադրատոմս


21:36 , 8 փետրվար, 2013

Եթե դուք էլ, մտածելով ձեր առողջության մասին, չեք գնում չիփսեր, բայց այնուամենայնիվ սիրում եք դրանք, ապա ինքներդ պատրաստեք այս համեղ չիփսերը տնային պայմաններում: Դրանք համեղ են, բայց ոչ մի կերպ չեն վնասում մեր օրգանիզմին:

Անհրաժեշտ մթերքներն են

երկու շերտ լավաշ,

3 պճեղ սխտոր,

աղ

պղպեղ:

Լավաշը երկարությամբ կտրատեք երկար ուղղանկյունների: Այնուհետև եռանկյունիկներ կտրեք այդ շերտից:

Եռանկյունները դրեք ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, աղ և պղպեղ ցանեք ըստ ճաշակի:

Սխտորը ճզմեք և դրեք լավաշի հետ տարայի մեջ:

Լավաշի կտորները ջեռոցում պարբերաբար խառնեք, որպեսզի հավասարաչափ չորանան և կարմրեն: Հանեք ջեռոցից, երբ դրանք արդեն բավականին չոր կլինեն: Վայելեք Ձեր խրթխրթան չիփսերը: