ԻՊ-ը Ֆրանսիային սպառնում է նոր ահաբեկչություններով


20:55 , 22 հուլիս, 2016

xw_1012746Araratnews.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրապարակել են տեսանյութ, որում Ֆրանսիային սպառնում են նոր ահաբեկչություններով` հայտնում է Daily Mail-ը։

Տեսանյութում գրոհայինները հպարտությամբ պատմում են Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որին զոհ է գնացել 84 մարդ: Նրանք խոստանում են նոր հարձակումներ իրականացնել Ֆրանսիայում։ Ահաբեկիչների խոսքով՝ իրենց թիրախ կարող են դառնալ Փարիզը, Նիսը կամ Մարսելը։

Գրոհայինները տեսանյութում ցուցադրում են կոալիցիայի ավիահարվածներից տուժած երեխաների: Տեսանյութն ավարտվում է լրտես համարվող երկու տղամարդու մահապատժի կադրերով։