Համագումարի պատվիրակները Թրամփին ծափահարել են 100 անգամ. ԶԼՄ-ներ


20:15 , 22 հուլիս, 2016

Քլիվլենդում Հանրապետական կուսակցության համագումարում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթը մոտ մեկուկես ժամ է տևել: Այդ ընթացքում պատվիրակները նրա ելույթն հաստատական բացականչություններով և ծափահարություններով ընդհատել են 100 անգամ: Այս վիճակագրությունը ներկայացրել է CNN-ը:

Հեռուստաալիքի հաշվարկով՝ համագումարի մասնակիցները Թրամփի քննադատություններին արձագանքել են 20 անգամ, «ԱՄՆ, ԱՄՆ» բացականչել են 8 անգամ:

Թրամփը երեքշաբթի պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից: