Հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձը կրկնվի. Էրդողան


12:50 , 22 հուլիս, 2016

 Հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձը կրկնվի. ԷրդողանYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters-ի հետ զրույցում չի բացառել երկրում ռազմական  հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը:

Ըստ Demokrathaber-ի՝  Էրդողանը հայտարարել է, որ այս անգամ իշխանություններն ավելի լավ պատրաստված են լինելու, ինչի հետևանքով հեղաշրջման փորձ իրականացնողները ձախողելու են հասնել իրենց նպատակներին: