Գալուստ Սահակյանի հերթական բոցը


19:04 , 8 փետրվար, 2013

Գալուստ Սահակյանը մի ֆեերիկ տիպաժ ա ինձ համար մեր քաղաքական դաշտում։ Ասենք էդ մարդը, որ հարցազրույց ա տալիս, ես դեռ չեմ հիշում մի հարցազրույց, որտեղ հերթական «հանճարեղ» միտքը, ֆրազը, բոմբը ի լուր աշխարհի հայտնած չլինի՝ լինի դա լրագրողներին մտավոր կարատե անելու մասին հայտարարությունը, թե հաշմանդամների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունը, բայց էս վերջինն, ըստ իս, բոցերի բոցն ա։
Նժդեհախոսության ջատագովներից մեկը, խոսելով ընտրակաշառքներ բաժանելու հավանականության մասին, հայտարարել է.

- Բայց ո՞ր անգամ է փող բաժանվել։ Պարզապես այս անգամ հստակ չի բաժանվելու...

Ասենք եթե էս անեկդոտիկ հայտարարություն չէ, բա ո՞րն է անեկդոտիկ։ Այսինքն՝ մարդն անուղղակի խոստովանում է, որ այլ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանվել է։ Գալուստ Սահակյանն իր այս մտավոր շեդևրը կուլմինացիայի հասցրեց ոչ պակաս զավեշտալի հայտարարությամբ. պատասխանելով այն հարցին, թե այդ ինչո՞ւ այս անգամ «վաբշե» ընտրակաշառքներ չեն բաժանվի, ցեղակրոնության մեր ռահվիրաններից մեկը հայտարարեց.

- Այս անգամ տրամադրված են ոչ թե իշխանությունները, այլ ՀՀԿ-ն։

Փաստորեն, ՀՀԿ-ն կամ ինչ-որ վերիշխանական մարմին է, կամ ինչ-որ մետաֆիզիկական ուժ, կամ էլ... ընդդիմություն։ Համենայն դեպս, ըստ պարոն Սահակյանի, ՀՀԿ-ն ու իշխանություններ ասվածը լրիվ տարբեր բաներ են։

Կից նյութը` այստեղ