Շիրակի մարզպետն անիմաստ մեր օդն է շնչում


21:47 , 21 հուլիս, 2016

Գյումրեցի ակտիվիստները, ովքեր մտահոգ են Երևանում տեղի ունեցող իրադարձություններով, այսօր ուղևորվել են դեպի մարզպետարան՝ մարզպետից ստանալու իրենց մտահոգության պատճառները:
Վերջիններիս ցանկությունն է եղել՝ մարզպետի միջոցով տեղեկանալ կենտրոնական իշխանության դիրքորոշումը ՊՊԾ գնդում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Այս ամենը տարօրինակ չէր լինի, եթե վերջիններս որպես հասցեատեր չընտրեին Շիրակի մարզպետին, ով ոչ միայն դեռ չի ընկալում, թե որտեղ է գտնվում, ինչ պատասխանատվության տակ, այլ սովորաբար ինչ որ մանկամիտռ մտքեր է արտահայտում, որոնք իրենց ամուր տեղն են գտնում մարզպետարանի պաշտոնական կայքում:

Զարմանում ես, տեսնում ես, որ խելոք տղերք են, տեղին է մտահոգությունները, բայց ետ մարզպետի հե՞՞տ:
Տղերք, դա բագաժ է, ուղղակի ետ պաշտոնում դրված վեդրո, ուրիշ ոչինչ, ում հետ եք նստել լուրջ թեմաներ քննարկում, դա ընկած մարզի դպրոցների մաքրությամբ ժամերով «դասախոսություն» է կարդում. կարճ ասած անիմաստ մեր օդն է շնչում: