Ոստիկանություն-ցուցարարներ բախումներից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված 13 տուժածներից մնացել է 4-ը


18:10 , 21 հուլիս, 2016

 Artsakhpress.am-ը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված տուժածների հիմնական մասը դուրս է գրվել:

Այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: 

Ըստ նրանց, այս պահին թվով 4 տուժած է դեռևս շարունակում բուժում ստանալ, մյուսները դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրել էր, որ երեկ ժամը 22-ից սկսած` հիվանդանոց է ընդունվել 13 հիվանդ. 11-ը ոստիկան, 2-ը` քաղաքացիական անձ: 

Տուժածները հիվանդանոց էին տեղափոխվել  գազային թունավորում և սալջարդեր ախտորոշումներով: