Ֆրանսիայի դեսպանը երեւանյան դեպքերի արագ եւ խաղաղ հանգուցալուծման հույս է հայտնում


17:50 , 21 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հուսով է, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կհանգուցալուծվեն արագ եւ խաղաղ:

Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ դեսպանը հայտարարել է.

«Սովորություն չունեմ մեկնաբանելու երկրի ներքին վիճակին առնչվող իրադարձությունները: Այդուհանդերձ, պարզ է, որ արդեն մի քանի օր է, դեսպանությունն ուշադրությամբ հետեւում է Էրեբունիի դեպքերին: Կարող եմ միայն հուսալ, որ դրանք ունենան արագ եւ խաղաղ հանգուցալուծում»: