17:30 , 21 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երևանում զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա:
Այս մասին հայտնում է Regnum-ը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքերով՝ նախարարությունը «աջակցում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ Երևանի ձեռնարկած միջոցներին»: