Լիբանանի բանակը շրջափակել է թուրքական նավը


16:10 , 21 հուլիս, 2016

charbel-livan2Araratnews.am-ը գրում է.

Լիբանանի բանակը շրջափակել է թուրքական նավը, որը ժամանել է Տրիպոլիի նավահանգիստ, ինչպես նաև բարձրացվել է անվտանգության միջոցառումների մակարդակը` հայտնում է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ զինվորական պահակախումբը մանրազնին ստուգում է Լիբանանի հյուսիսում նավահանգստի տարածքը: Առայժմ չի հաղորդվում, թե ինչու են Լիբանանի զինված ուժերը շրջափակել թուրքական նավը և բարձրացրել անվտանգության մակարդակը: