Ռուսաստանցի փորձագետները սկսեցին վերլուծել մեզ մոտ կատարվող դեպքերը


14:50 , 21 հուլիս, 2016

Ռուսաստանցի փորձագետները սկսեցին վերլուծել մեզ մոտ կատարվող դեպքերը, բնականաբար իրենց տեսակետից, իսկ մեր հասրակության այն հատվածը, որը «թամաշայի» տրամադրություն չունի, ակներևաբար սպասում է հենց հայկական կողմից իրավիճակի ամփոփման և վերլուծությունների:

Այս առումով ներքաղաքական զարգացումներով զբաղվող մեր մասնագետները, կարծում եմ, արժե, որ առնվազն փուլային ամփոփոփումների ձևաչափով ավելի ակտիվ վերլուծեն եղածը, հակառակ դեպքում դաշտում առայժմ գերակշռում է ում կողմից ասես տարածվող միայն խոսքուզրույցը: