Արցախում ծանր վիրավորվում ստացած Հովհաննեսը սկսել է ձեռնափայտով քայլել և խոսել


14:10 , 21 հուլիս, 2016

Հովհաննեսը երեկվանից սկսել է ձեռնափայտով քայլել: Իհարկե, չի կարողանում երկար քայլել, բայց բժիշկներն ասում են՝ մի որոշ ժամանակից ինքնուրույն ձեռնափայտով կքայլի: Բժիշկները դրա համար ամեն ինչ անում են, որ գոնե իր համար կարողանա տեղաշարժվել:

Հովհաննեսը սկսել է նաև աջ ձեռքը շարժել և խոսել: Չի բացառվում, որ առաջիկայում նա կտեղափոխվի հոսպիտալից՝ վերականգնողական բուժման: