13:40 , 21 հուլիս, 2016
Երեկ Խորենացի փողոցում ոստիկանությունը մեր նկատմամբ պայթուցիկներ ու արցունքաբեր գազ կիրառեց բացառապես ոմն Անի Նավասարդյանի ու մի քանի այլ անհայտ դեմքերի նախաձեռնությամբ։ Այս աղջիկը Նիկոլ Փաշինյանի՝ Սարի թաղ գնալուց հետո վերցրեց խոսափողն ու հայտարարեց, թե պետք չէ լսել պատգամավորի խաղաղության հորդորներին ու անհնազանդության կոչ արեց։
Երեկվա դաժան բախումների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ լուրջ վնասվածքներ ստացան, իմա՝ վերոնշյալ անձանց գործողությունները ոստիկաններին մեր՝ խաղաղ ցուցարարներիս նկատմամբ կրկին բռնություն գործադրելու կանաչ լույս վառեցին։
Հ.Գ. Սրանք ոստիկանից էլ լավ ցույց ցրող են, դուք միայն նրանց մոտեցրեք տեսախցիկն ու տվեք խոսափողը։