Փարիզում տարհանել են Լուվրի այցելուներին


12:20 , 21 հուլիս, 2016

Louvre-250507-bigAraratnews.am-ը գրում է.

Փարիզի Լուվրի թանգարանից մարդկանց տարհանել են` հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվել է, որ թանգարանի սրահներից մեկում գործել է հակահրդեհային ազդանշանային համակարգը:

Մարդկանց տարհանելու մասին հայտարարությունից հետո նրանց շրջանում խուճապ է սկսվել: Լուվրում այդ պահին գտնվել է տասնյակ հազար մարդ: