Եփած խտացրած կաթ Dulce de leche


12:05 , 21 հուլիս, 2016

Եփած խտացրած կաթ Dulce de leche

Եփած խտացրած կաթ Dulce de leche
  • Մատուցվում է:1-2 ժամ անց
  • Նախն. ժամանակ:20 րոպե
  • Պատրաստման ժամանակ:2ժ 00 րոպե

Dulce իսպաներենից թարգմանաբար նշանակում է «քաղցր կաթ»։ Այս կերպ պատրաստված խտացրած կաթը «Ալֆախորես» թխվածքաբլիթի միջուկն է, որը համարվում է Իսպանիայի, Արգենտինայի և Պերուի սիրված քաղցրավենիքներից մեկը։ Այն կարելի է մատուցել կոկտեյլների, կեքսերի և պաղպաղակների հետ։
Պատրաստի եփած խտացրած կաթը պետք է պահել փակ ապակյա տարաների մեջ` սառնարանում։

Բաղադրիչներ

  • կաթ - 1 լ
  • շաքարավազ - 255 գր
  • սոդա - 1 թ/գդ
  • վանիլին - 0,5 թ/գդ (կամ դարչին)

Պատրաստման եղանակ

  1. Չափաբաժինը` մոտ 420 գր:
    Կաթսայի մեջ ենք լցնում կաթը, շաքարավազը, սոդան և վանիլինը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և հասցնում եռման աստիճանի (հետևում ենք, որ կաթը չթափվի)։ Եթե արդեն կաթը կրեմագույն է (մոտ 20 րոպե հետո), կրակի տակն իջեցնում ենք։
    yepac-xtacrac-kat-1
  2. Դանդաղ կրակի վրա կաթն անընդհատ խառնելով, մոտ 1 ժամ եփում ենք։ Եթե խտացրած կաթը կրակից 5-10 րոպե շուտ վերցնենք, ապա այն ավելի ջրիկ կստացվի և շատ հարմար կլինի օգտագործել որպես կարամելային սոուս:
    Մոտ 65 րոպե հետո խառնուրդը կթանձրանա և մուգ կարամելագույն կդառնա։
    yepac-xtacrac-kat-2
  3. Եթե նշված ժամանակից հետո խառնուրդը չի թանձրացել, պետք չէ անհանգստանալ, քանի որ այն կթանձրանա սառչելու ընթացքում։
    Կրակի տակն անջատում ենք և խտացրած կաթը մոտ 5 րոպե խառնում։ Սառեցնում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը։
    yepac-xtacrac-kat-3
  4. Ահա և վերջ:
    yepac-xtacrac-kat-5Տանն ունենալով այսպիսի եփած խտացրած կաթ կոնֆետ ուտելու ցանկություն չեք ունենա :)