Ո՞ւր ենք հասել, որ Հայրիկյանն է ուղղություն ցույց տալիս


21:00 , 20 հուլիս, 2016

Կարդացի մի քանի տեղ. Պարույր Հայրիկյանը իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկում: Ի՞նչ Պարույր, մարդը, ով ամբիացիաներ է ներկայացնում «ազգիս անկախության սիմվոլը» դառնալու, սակայն հավաքների Եվրամիության դրոշներով է՞ գնում:

Ե՞րբ մենք պետք է սովորենք, որ «ժանգոտ» դեմքերին արենա չբերեք, հարթակն չտրամադրենք: Մարդիկ, ովքեր քաղաքական-քաղաքացիական ամբիցիաներ ունեն, սակայն իրենց հետևից մի գազել մարդ է ֆռում՝ անհասկանալի դեմքերով, դրանք կարող ե՞ն մեզ ուղղություն ցույց տալ: