Իրանը սպառնում է ԱՄՆ-ին գործարկել ուրանի հարստացման գործարանը


23:55 , 20 հուլիս, 2016

61195Araratnews.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցի կապակցությամբ ԱՄՆ-ին սպառնացել է գործարկել ուրանի հարստացման գործարանը` հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Անհրաժեշտ է, որ գործող օրենքի համաձայն Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպությունը պատրաստի երկրի կարիքներին համապատասխան մակարդակով ուրանի հարստացման գործարանի գործարկման նախագիծը և տեղյակ պահի Մեջլիսին»,- ասել է Լարիջանին` քննադատելով Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԿ-ի զեկույցը։

«Մեջլիսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողություններից հիասթափված, նախազգուշացնում է ԱՄՆ-ի Կառավարությանը, Սենատին, Ներկայացուցիչների պալատին, որ միջուկային համաձայնագրի դեմ քայլերը հասել են այն կետին, երբ Իրանին այլ ելք չի մնում, քան դիմադրելը»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։

- See more at: http://araratnews.am/iraneh-sparnum-e-amn-in-gortcarkel-urani-harstacman-gortcaraneh/#sthash.b51V2fBp.dpuf