22:33 , 20 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնում է ԱՄՆ-ին և ամբողջ աշխարհին իր «վախի և մեկուսացման քաղաքականությամբ»` «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը:
Նրա խոսքով` մտահոգիչ է «Ամերիկան կրկին ուժեղ դարձնելու» և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ-ի մասնակցությունը նվազեցնելու մասին Թրամփի հայտարարությունները:
«Դրանք իրարամերժ հայտարարություններ են և անհանգստացնում են ինձ»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը: