Հայաստանի տնտեսության հերն անիծած անձինք կանգնելու են նոր կուսակցության ստեղծման հիմքում


16:44 , 8 փետրվար, 2013

Այսօր ՀԱԿ-ի համակարգիչ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե պատրաստվում են նոր՝ սոցիալ-լիբերալ կուսակցություն հիմնել: Հետաքրքիր է, որ իբրև թե սոցիալական հենք ունեցող այս կուսակցության հիմքում կանգնելու են Հայաստանում վայրի լիբերալիզմի հիմք դրած անձինք՝ մարդիկ, ովքեր շատ կարճ ժամանակաընթացքում կարողացան Հայաստանի տնտեսության հերն այնպես անիծել, որ մինչև հիմա խելքի չի գալիս: Իհարկե, սոցիալ-լիբերալ կուսակցություններ աշխարհում կան, բայց դրանք նման են սպիտակ ագռավի, որովհետև որպես կանոն երկար կյանք չեն ունենում՝ խառնված գաղափարախոսության պատճառով: Իսկ Լևոնենց կարելի է առաջարկել ստեղծել սոցիալ-լիբերալ-պահպանողական-ազգայնական-ֆաշիստական-կենտրոնամետ կուսակցություն: Տուն ա, թող ամեն ինչից լինի էլի: