16:28 , 8 փետրվար, 2013
Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի:
Ստեփան Զորյան
Վաղը` փետրվարի 9-ին, նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Ջավախքի Գանձա գյուղում և կյանքից հեռացել է շատ անժամանակ, սակայն անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության:
Վաղը` 13:20-ին, Ջավախք հայրենակցական միությունը կազմակերպում է երթ Կոմիտասի անվան պանթեոն` մեծն Տերյանին հարգանքի տուրք մատուցելու, բոլոր ցանկացողներին հրավիրում ենք միանալ բանաստեղծի մեծարմանը: