Սարի թաղի բախման արդյունքում վիրավոր ոստիկանները երեկ բուժօգնություն են ստացել ու տուն գնացել


14:30 , 20 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Սարի թաղի փակված ճանապարհի պատճառով սարիթաղցիների հետ բախումների արդյունքում վիրավոր 5 ոստիկան տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Ըստ առողջապահության նախարարի խոսնակի՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր վնասվածքներով 5 տուժած ոստիկան տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը տուն են գնացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ