Տգիտությունը միշտ էլ ավելի աղմկոտ, մարտական տրամադրված եւ երեւացող է


13:10 , 20 հուլիս, 2016
Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում շատ ավելի մեծ թվով մարդիկ հասկանում են, որ եթե ինչ որ բան սխալ է, պետք է փոխել հային հատուկ խոհեմությամբ ու ոչ թե աղմուկ աղաղակով, իրար վրա կրակելով ու քարերով խփելով: Բայց քանի որ պրիմիտիվությունը, անհեռատեսությունը, կեղծավորությունը ավելի աղմկոտ ու ժիր են, ամբողջ երկրում գործից հետո մի քանի հարյուր հոգի փողոց է դուրս երեկոյան թամաշայից հետո բոլորը գնում են տներով, հետո գործի, որ գործից հետո նորից տժժան), հսկայական սփյուռքում մի քանի հոգի պատերի տակ նկարահնվում է, ոմանք էլ մեր դեսպանատան վրա թուրքիայի դրոշ են կպցնում ու գոռում են, որ սփյուռքը պայքարողների հետ է... էդպես չի շատ ավելի խոհեմ մարդիկ կան, ու մի ասեք, թե նրանք հարմարվող են ու լռող, նրանք օրինիբուն մեր անկախության առաջին իսկ օրից պայքարում են` բայց ոչ իրենց ճղելով ու ֆոտոսեսյաներով, այլ ամենօրյա տաժանակիր աշխատանքով ու ԻՍԿԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՎԱՏՈՎ, ոչ թե ըստ պահի ազդեցության ու քարերով... տգիտությունը միշտ էլ ավելի աղմկոտ, մարտական տրամադրված եւ երեւացող է