Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ընդգծում, որ իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով են ընտրվել


12:26 , 20 հուլիս, 2016

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, թե ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը, իսկ ՀՀ իշխանություններին զսպվածության կոչ է արել:

«Դա միշտ էլ վատ գաղափար է, երբ ռազմական ուժի կիրառմամբ փորձում են տապալել կառավարությունը, որը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունեն ժողովրդավարական գործընթացների միջոցով»,– ավելացրել է նա։

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում փաստում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով են ընտրված՝ ստեղծված իրավիճակում ուղղակի աջակցություն հայտնելով իշխանություններին: