12:10 , 20 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են:
Այդ մասին РИА Новости-ն հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ Թուքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական կողմին կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:
«Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են: Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,- ասել է Ուորլիքը: