Անիրական է պահանջել հրաժարական, բայց երկրի ղեկավարը պարտավոր է բանակցություններ սկսել Ժիրայր Սեֆիլյանի հետ


11:50 , 20 հուլիս, 2016
Երկիրն իսկապես հայտնվել է փակուղային իրավիճակում․․․ Եվ սա կարող է հանգեցնել աղետի․․․ Բնականաբար, շատերը չեն գիտակցում դա․․․ Իշխանությունները նույնպես չեն գիտակցում, քանզի նրանց միակ մտահոգությունը ոչ թե երկրի, այլ իրենց անվտանգության և իրենց կուտակած հարստության պահպանման ապահովումն է։ Եթե երկրի ղեկավարությունը չնչին իսկ չափով մտահոգ է և իսկապես ցանկանում է առանց լուրջ ցնցումների վերականգնել օրինականությունը և կարգ ու կանոնը, ապա նա պարտավոր է անմիջապես լուծարել խորհրդարանը, որը քսանհինգ տարվա երկրի բոլոր ձախողումների և դժբախտությունների հիմնական պատճառն է և խայտառակությունը, և նշանակել նոր ընտրություններ․․․ Անիրական է պահանջել հրաժարական․․․ Բայց երկրի ղեկավարը պարտավոր է բանակցություններ սկսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, քանզի այլ ընդդիմադիրներ կարծես թե չկան, ազատ արձակել քաղբանտարկյալներին, նշանակելլ նոր ընտրություններ․․․ Իսկ <<Սասնա Ծռերի>> բախտը արդեն կորոշի նոր և առանց լուրջ խախտումների ընտրված խորհրդարանի կողմից ստեղծված արդարադատությունը․․․Հասարակության գլխավոր պահանջը պետք է լինի խորհրդարանի լուծարումը և նոր ընտրությունների նշանակումը․․․ Մարդիկ պետք է դուրս գան փողոց հենց այս պահանջով, եթե գիտակցում են, որ երկիրն իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ քաոսն ու անարխիան, որին գուցեև ձգտում են որոշ <<գործիչներ>>․․․, կարող են կործանել պետությունը․․․