23:59 , 8 փետրվար, 2013
2013 թվականի փետրվարի 10-ին տեղի կունենա մեծ շոու` «Գրեմմի» մրցանակաբաշխության 55-րդ արարողությունը: Հայտնի է դարձել, որ հեռուստադիտողներին սպասվում է Էլթոն Ջոնի և Էդ Շերիդանի զուգերգը: Համերգի կազմակերպիչները նաև հաղորդել են, որ բացի վերը նշված զուգերգից, համատեղ երգի կատարման համար բեմ կբարձրանան Ռիհաննան, Բրունո Մարսը և Սթինգը:
Թե ինչ երգ է ներկայացնելու տրիոն, դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ «Գրեմմիի» 53-րդ մրցանակաբաշխությանը 25-ամյա Բրունո Մարսն առաջադրված էր 7 անվանակարգում:
2011-ին Ռիհաննան զուգերգով հանդես եկավ Քրիս Մարթինի հետ` ներկայացնելով «Princess of China» երգը: Վերջինս ընդգրկվել է բրիտանական Coldplay խմբի 5-րդ` «Mylo Xyloto» ձայնասակավառակի մեջ:
Վերջին շրջանում Ռիհաննան հաճախ է զուգերգեր կատարում ամենատարբեր ժանրի կատարողների հետ: Հիշենք Նիկի Մինաժի հետ կատարած «Raining Men», Maroon 5-ի` «If I never see your face», Դևիդ Գետայի` «Who’s that chick» զուգերգերը: Իսկ Էմինեմի հետ համատեղ «Love the way you lie» աշխատանքին ծանոթ են երևի բոլորը: