Երկու օր է մարդիկ մի քանի խմբերով ֆեյսբուքում իրար վիրավորելով, մեկը մեկի արյունը ցանկանալով ման են գալիս


23:01 , 19 հուլիս, 2016

Մեկ մեկու վիրավորլով ոչ մի հարց չեք լուծելու: Քննադատել կարելի է, բայց կոռեկտության ու ողջամտության սահմաններրում, եթե դու ընդդիմադիր ես պարտադիր չէ հայհոյել իշխանականներին և հակառակը: Մարգինալ ընդդիմադիրների ու մարգինալ իշխանականների հետ զրուցել չի լինում, իրենք իրենց համար բացարձակ ճիշտ են ու, երբ փորձում ես զրուցել, բանավիճել մեկի հետո և հասկանում ես, որ գործ ունես մարդու հետ, ով կյանքում բացարձակ ճիշտ է գտել ու այդ ճիշտը հեծնել է, այդ ժամանակ պետք է խնայես ժամանակդ ու ասես դու գիտես, թող նա իր հերթական հաղթանակը տոնի, իսկ դու քո ժամանակը քո հաղթանակների համար օգտագործիր:

Երկու օր է մարդիկ մի քանի խմբերով ֆեյսբուքում իրար վիրավորելով, մեկը մեկի արյունը ցանկանալով ման են գալիս, իմ համար առնվազն տարօրինակ է, որ ասում են, հայի արյուն չպետք ա թափվի, ես մինչև հիմա գիտեի, թե մարդու արյուն չպետք է թափվի առհասարակ, բայց ինչևէ, այդ հարցն էլ թողնենք ու մի քիչ առաջ անցնելով, ասենք, որ այս ամենն այս կամ այն կերպ(Աստծո կամոք առանց կորուստների) վերջանալու է ու խնջույքի սեղանին դուք կարող է միմյանց դեմ նստել, ասել ժողովուրդը տետատետ, իրար աչքերի մեջ նայել կա բան կա:

Հիմա իրավիճակի մասին`
Մենք ինչպես յուրահատուկ կայինք այդպես էլ մնացինք, պատանդն իրեն պատանդի պես չի պահում (գոնե մի քիչ տխուր աչքեր ունենար), զինված մարդիկ իրանց զինվածների պես չեն պահում ու այդպես շարունակ, մի խոսքով մենք ունենք մեր առանձին կյանքի կանոններն ու ոչ մեկին չենք ցանկանում նմանվել, էս էլ մեր առավելությունն ա աշխարհի նկատմամբ: Մնում է սովորենք իրար չվիրավորել ու չուրախանանլ մարդկանց մահով:

Հ.Գ. Ինձ մի փորձեք համոզել, որ զենքը լուծում է, ես միշտ այլ ճանապարհ կողմնակից եմ, եթե ջուրը միանգամից է գալիս ժայեռի վրա հարվածվում է ստորոտին ու այդպես էլ մնոմ է, իսկ կաթիլ կաթիլ եկող ջուրը կարող է ժայեռը մեջտեղից կիսել: