Թուրքիայի կողմից մահապատժի սահմանումը մեծ հետքայլ կլինի. Բրիտանիայի ԱԳՆ


18:00 , 19 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի կողմից մահապատժի ընդունումը հետքայլ կլինի, հայտարարել է Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է Reuters-ը:

«Դա կլիներ ուժեղ ռեակցիոն քայլ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բրիտանիան կտրականապես դեմ է մահապատժին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են երկրի խորհրդարանի կողմից մահապատիժը վերադարձնելու սահմանադրական օրենքի քննարկման մասին: Վերջիններս այդկերպ կպատժեն Թուրքիայում պետական հեղաշրջման մասնակիցներին: