17:20 , 19 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) շուտով որոշում կկայացնի` արժի՞ արդյոք Ռուսաստանին զրկել օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից` հայտնում է BBC-ն:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հեռախոսային համաժողով կանցկացնի, որի ընթացքում կորոշվի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բախը խոստացել է առավելագույն պատիժ:
Բանն այն է, որ անցկացված ուսումնասիրություններից պարզվել է, որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզիկները 2012-ին Լոնդոնի և 2014-ին Սոչիի խաղերի ժամանակ 30 տարբեր մարզաձևերում 580 անգամ օգտագործել են խթանիչներ: Կատարվածի լրջությունն այն է, որ դա խրախուսվել և գաղտնի է պահվել պետական մակարդակով: