Պեսկովը երեկ ասել էր, որ Հայաստան փորձագետներ են արդեն ուղարկել


13:54 , 19 հուլիս, 2016
Պեսկովը երեկ ասել էր, որ Հայաստան փորձագետներ են արդեն ուղարկել, այսօր արդեն, ըստ մամուլի տվյալների, նոր ռազմական փորձագետներ են ժամանել:
Հիմա, ինչն է կարևոր իմանալ: Շատերը կարծում են, որ փորձագետները միայն գրոհը նախապատրաստող և հիմնական գործողությունն իրականոցնողներն են, սակայն իրականում դա ավելի բարդ օպերացիա է:
Հաշվի առնելով հանրային կարծիքը, որը հիմնականում բարոյական աջակցություն է հայտնում զինված խմբին, առաջին պլան է գալիս հնարավոր գրոհի դեպքում հանրային կարծիքի նախապատրաստումը, ինչն գուցե ավելի կարևոր է, քան հնարավոր բուն գրոհը:
Ո՞րն է լինելու հանրային կարծիք ձևավորելու հիմնական նպատակը` արդարացնել գրոհը, որի համար տարբեր տեխնոլոգիաներ և ձևեր կան:
Եթե ամենակոպիտ տարբերակները դիտարկենք` զինյալները սկսում են սպանել պատանդներին, կամ կրակում են դրսում կանգնածների վրա, կամ դրսում գտնվող "նրանց կողմնակիցները" ինչ-որ գործողություն են իրականացնում, որի հետևանքով անմեղ մարդիկ են տուժում և այլն:
Կարող են լինել նաև այլ հնարքներ, որպեսզի նրանք դիմեն անհարկի ինչ-որ քայլի: Տարբերակները բազմազան են, դա լուրջ մասնագիտական աշխատանք է, բայց նպատակը մեկն է, հանրությունը այնուամենայնիվ պետք է "հասկանա", որ ոստիկանությունն այլ ելք չուներ և արդեն չէր կարող հանդուրժել ստեղծված իրավիճակը:
Եթե գրոհ է լինելու, ապա ըստ տրամաբանության նման դեպքերի պետք է սպասել: