12:24 , 19 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի մոտ 17-ամյա աֆղանստանցին կացինով հարձակում է գործել ուղևորների վրա` գրում է Gazeata.ru-ն` հղում անելով գերմանական Focus պարբերականին:
Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտարարել է, որ հարձակում գործած անձը 17 տարեկան աֆղանստանցի է: Նշվում է, որ նա զինված է եղել կացինով և դանակով:
Հարձակման հետևանքով երեք մարդ գտնվում է ծանր վիճակում: Գնացքի ուղևորների դեմ հարձակումից տուժել է 14 մարդ: