Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ


12:04 , 19 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Չավուշօղլուի այցի պատճառների թվում են Միացյալ Նահանգներում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին բանակցությունները, ում Թուրքիան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ին պաշտոնական հարցում կուղարկեն Գյուլենի արտահանձնման մասին: