Վերադառնալուց հետո ավելի ուժեղ կլինեմ. Ռոնալդու


19:29 , 19 հուլիս, 2016

545946130Araratnews.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Նա Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն ոգևորելու համար:

«Ողջույն բոլորին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ասել, որ վերադարձից հետո ավելի ուժեղ կլինեմ: Շնորհակալություն ձեզ: Կեցցե՜ Պորտուգալիան»,- գրել է Ռոնալդուն:

31-ամյա Ռոնալդուն խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին: