11:24 , 19 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է տարածաշրջանային խնդիրները Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցությամբ լուծելու իր պատրաստակամության մասին` հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մենք տրամադրված ենք Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցելով, ձեռք ձեռքի տված լուծելու տարածաշրջանային խնդիրները և զգալիորեն ավելացնելու մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- ասել է Էրդողանը:
Նա նաև շեշտել է, որ հիմա ավելի շատ, քան նախկինում, պատրաստ է փոխգործակցելու Ռուսաստանի և Իրանի հետ: