12:48 , 8 փետրվար, 2013![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Բոլորը խոսում են քաղաքական դաշտի ամայացման, ընդդիմադիր լուրջ գործիչների բացակայության, ընտրությունների անհետաքրքիր լինելու մասին:
Ընկերոջս հետ զրույցի ընթացքում մի միտք զարգացավ` հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիքը (68տ.), քաղաքական, հասարակական, պետական, գիտական գործունեության հսկայական փորձն ու գիտելիքները, հանրապետությունում ստեղծել «Ընդիմադիր քաղաքական գործիչների ուսուցման կրթահամալիր» եռաստիճան ուսուցման հնարավորությամբ եւ նրան նշանակել այդ կրթահամալիրի պատվավոր նախագահ ու ղեկավար:
Ժողովուրդ, ամեն ինչից ու հատկապես քաղաքական դաշտի ամայացումից տառապող իմ ազգի դժգոհ հատված, պատկերացնո՞ւմ եք՝ ստեղծվի հանրահավաքային, երթային պայքարի հիմունքների, ամբոխավարության ակտիվիստների, ԲՏՌ-ների, ընդիմադիր երիտգվարդիական-մահապարտների, մասնագիտացված պիկետչիկների եւ իհարկե լուրջ, տեսական, պառլամենտական, կուսակցական շինարարությամբ զբաղվողների, քաղաքական ակադեմիական «մուտիլովչիկների» նախապատրաստման հնարավորություն… Էլ ի՞նչ ամայացում, ի՞նչ անապատ, միանգամից ջունգլի…արեւադարձային ճոխ միջավայր…
Կրթահամալիրը օժտված կլինի նաեւ համապատասխան «զորաշարժերի», երթերի, հասարակական կարգի պահպանության ուժերի հետ սադրանքների, հրահրիչ գործողությունների մարտավարության մշակման, պրակտիկ գործողությունների ուսուցման դասասենյակներով, դիդակտիկ նյութերով, դահլիճներով, վարժահրապարակներով…
Դե’ ասեք, որ գաղափարը լավն է…
Պատկերացնո՞ւմ եք, այդ դեպքում ինչ ընդդիմադիր պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների սերունդ կդաստիարակվի, ու բնականաբար քաղաքական դաշտն էլ չի ամայանա… Կդառնա ջունգլի իր ողջ կենդանական աշխարհով հանդերձ…