Հիմա արդեն դժվար է ասել՝ ով ում է պատանդ պահում


22:26 , 18 հուլիս, 2016
Հիմա արդեն դժվար է ասել ով ում է պատանդ պահում` զինյալները ոստիկաններին, թե՞ հրապարակներում տարատեսակ կոչերով հանդես եկող «ակտիվիստները» Ժիրոենց տղերքին։
Միթե՞ դժվար է հասկանալ, որ նման քայլերով, անիմաստ ոգևորությամբ ու անպատասխանատու հայտարարություններով խիստ սահմանափակում եք թե՚ զինյալների գործողությունների հնարավորությունը, թե‘ իրավապահների։ Խափանում բանակցությունների միջոցով հարցը խաղաղ կարգավորելու վերջին շանսերը։
Մի արեք էտպես։ Մի‘ քիչ էլ այլոց մասին մտածեք։ Հանգիստ թողեք զինյալներին, շանս տվեք, քաղաքակիրթ ու ապահով դուրս գան էնտեղից։