18:51 , 18 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովից մարդկանց տարհանում են` կապված հնարավոր նոր հարձակման մասին տեղեկատվության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Տարհանվելու մասին տեղեկությունը թվիթերյան միկրոբլոգերում հրապարակել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Զիյա Փիրը, Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշը: Նրանք հայտնել են, որ դատարկվում են պատգամավորների սենյակները: Մեջլիսի շենքի մուտքն ու ելքը փակված է: