18:36 , 18 հուլիս, 2016
Ֆրանսիայում այսօր՝ հուլիսի 18-ին, մեկ րոպե լռությամբ հարգել են Նիսում ահաբեկչական ակտի հետեւանքվ զոհվածների հիշատակը, որի ընթացքում վարչապետ Մանուել Վալսին սուլել են: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիսի Անգլիական ափին՝ Ալբերտ I-ի այգու շրջանում, հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ Նիսի եւ մերձակա քաղաքների բնակիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ եւ պաշտոնյաներ: Մոտավորապես կեսօրին բազմության մեջ հնչեցին ծափահարություններ, այնհետեւ լռություն իջավ։
Մինչդեռ վարչապետ Մանուել Վալսի եւ նրա շրջապատի հայտնվելը բազմությունն ընդունեց դժգոհության բացականչություններով հրաժարականի կոչերով:
Ճիշտ նույն կերպ նրանց ճանապարհեցին հեռանալիս:
Մարդիկ ծափերով եւ «Բրավո», «Շնորհակալություն» բղավոցներով էին ճանապարհում բժիշկներին, հրշեջներին, փրկարարներին եւ ոստիկաններին՝ թփթփացնելով նրանց ուսին:
Նիսում հիշատակի հանրահավաքն անցնում է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում՝ ուժեղացված են ոստիկանության, ժանդարմերիայի եւ զինվորականների վերակարգերը, ափը արգելափակված է, այս անգամ այնտեղ մուտքը հուսալի փակված է: