Կոնգրեսական Ջիմ Կոստան ժամանում է Հայաստան


18:22 , 18 հուլիս, 2016

Կոնգրեսական Ջիմ Կոստան ժամանում է ՀայաստանBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջիմ Կոստան հուլիսի 18-ին քառօրյա այցով կժամանի Հայաստան՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկումներին: Այս մասին տեղեկացնում է abc30.com-ը:

"Ես կհանդիպեմ Հայաստանի նախագահի և խորհրդարանի անդամների հետ՝ հասկանալու համար, թե մենք Միացյալ Նահանգներում ինչպես կարող ենք նպաստել բանակցությունների հաջող ավարտին",- հայտարարել է նա: