16:02 , 18 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ոչ մի երկիր չի կարող Եվրամիությանն անդամակցել մահապատիժ ներդնելու դեպքում` ՌԻԱ «Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ոչ մի երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ, եթե ներդնի պատժի այդ ձևը: Այդպես է նախատեսված մեր օրենսդրությամբ»,- ասել է նա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ու վարչապետը հայտարարել են, որ հնարավոր է` խորհրդարանին ներկայացվի սահմանադրական օրինագիծ, որը մահապատիժ կսահմանի պետական հեղաշրջման փորձի համար: Հիշեցնենք, որ Թուրքիայում անցած ուրբաթ զինվորականների կողմից ձեռնարկվել է ռազմական հեղաշրջման փորձ, որը ձախողվել է: Թուրքիան վաղուց ԵՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել: