ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Թուրքիային բոլոր խնդիրները լուծել բացառապես սահմանադրական ճանապարհով


16:22 , 18 հուլիս, 2016

mfa_mid_russia_171215Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային լուծել բոլոր խնդիրները բացառապես սահմանադրական ճանապարհով` ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է այսօր Թուրքիայում ընթացող զարգացումներին, ապա մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել բացառապես սահմանադրական ճանապարհով»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով` Թուրքիայում իրադարձությունները չեն անդրադառնա Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վրա: Հիշեցնենք, որ Թուրքիայում անցած ուրբաթ երեկոյան մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են  ձեռնարկել, որը տապալվել է: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են մի քանի հազար զինվորականներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ և քաղաքացիներ: