Ձևավորված իրավիճակ. սցենարներ


16:03 , 18 հուլիս, 2016

Սցենար 1. ՊՊԾ-ի զորամասում պատանդներ պահող մարդիկ, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ազատում են բոլորին, հանձնում են զենքը: Արդյունքում ձերբակալվում են ու հավանաբար 25-ից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվում: Արդյունքը՝ անհատական ողբերգություն

Սցենար 2. ասենք 3 օր տևող բանակցություններից ու պատանդներին ազատ արձակուց, զենքերը վայր դնելուց հրաժարվող խմբավորումը ենթարկվում է ՀՀ զինվորական հատուկ նշանակության ստորաբաժանման խափանիչ գործողությանը ու ոչնչացվում: Ռեալության տեսանկյունից նշենք, որ օպերացիայի ժամանակ երաշխավորված է, որ կլինեն զոհեր՝ այդ թվում բոլոր կողմերում: Աստված չանի, միգուցե ինչպես խմբավորման անդամները, այնպես էլ բոլոր պատանդները զոհվեն: Արդյունքում ի՞նչ կունենանք. մեծագույն համահասարակական ողբերգություն:

Երկու սցենարներում էլ որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել, բացի մեծագույն կորուստներից: Առաջին դեպքում՝ կունենանք քրեական դատապարտվածների՝ խեղված ընտանիքներով: Երկրորդ դեպքում՝ մարդկային կորուստներ, կորսված ընտանիքներով:

Որքան էլ երկրում վիճակը լավ չէ, որքան էլ սոցիալական արդարության ահռելի պակաս ունենք, որքան էլ հաճախ օրենքները չեն աշխատում, որոշ մարդիկ իրենց տեղում չեն....ահաբեկչությունը՝ որևէ կերպ խնդրի լուծման տարբերակ չէ: Հիմա շատերը դա դեռ երևի չեն էլ գիտակցում. շուտով կտեսնենք՝ նաև երկարաժամկետ հեռանկարում: