Պարույր Հայրիկյանի վրա կրակող անձը ներկայացնելու է հրազենը, որով կրակել է


12:13 , 8 փետրվար, 2013

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ քննչական վարչությունների խմբերը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ օպերատիվ տվյալներն իրականացնելով, ԱԱԾ քննչական վարչություն են բերման ենթարկել Երևանում փաստացի բնակվող մի քաղաքացու։

Shamhsyan.com-ի տեղեկություններով, նշված քաղաքացին կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։ Մեր տեղեկություններով, նշված անձը ԱԱԾ-ում տվել է խոստովանական ցուցմունք և արդեն օպերատիվ քննչական խմբին պետք է ներկայացնի այն հրազենը, որով կրակոցներ է արձակել, իսկ հետո թաքցրել այն։

Մահափորձը բացահայտվել է նաև ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ ուժերով, ինչպես նաև այն տեսախցիկների շնորհիվ, որոնք քննչական խումբը առգրավել էր։