Թուրքիայում զինվորականը կրակ է բացել դատարանի շենքի դիմաց


15:13 , 18 հուլիս, 2016

1467068906Araratnews.am-ը գրում է.

Թուրք զինվորականը կրակ է բացել դատարանի շենքի դիմաց` հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Նշվում է, որ զինվորականը ձերբակալվել է:

Ավելի վաղ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով  ձերբակալվել են 103 գեներալ և ծովակալ: Նրանցից 40-ը արդեն կալանավորվել են:

Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտարարել են, որ չնայած կանխվել է հեղաշրջման փորձը, դրա վտանգը դեռևս պահպանվում է: