Հրաձգություն Վրաստանի արդարադատության նախարարության շենքի տարածքում


14:55 , 18 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Թբիլիսիում՝ Վրաստանի արդարադատության նախարարության պատիժների կրման Ազգային բյուրոյի բակում, այսօր հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Պատիժների կրման Ազգային բյուրոյի մամուլի ծառայությունից լրագրողներին տեղեկացրել են, որ կոնֆլիկտը ծագել է երկու անձանց միջև, որոնք հրազենից միմյանց ուղղությամբ կրակ են բացել:

Գերատեսչության տվյալով՝ երկուսն էլ հոսպիտալացվել են:

Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ «դեպքը ոչ մի կապ չունի Պատիժների կրման Ազգային բյուրոյի հետ, դա եղել է կոնֆլիկտ երկու մասնավոր անձանց միջև»:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: