14:22 , 18 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Օդանավը, որում եղել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը, հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնի օդանավակայանում` գրում է The Guardian պարբերականը:
Նշվում է, որ հարկադիր վայրէջքի պատճառը օդանավի տեխնիկական անսարքությունն է եղել: Ջոնսոնը և Բրիտանիայի այլ պաշտոնատար անձինք մեկնելիս են եղել Բրյուսել: Որոշ ուշացումով, այնուամենայնիվ, ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Բրյուսել: